25.11.2024
Հայկական «6 սկզբունքները»․ բանակցային հի՞մք, թե՞ դիվանագիտական արկածախնդրություն
prev Նախորդ նորություն

Առաջիկա 1-2 տարիներին դոլարը կտրուկ կարժևորվի մնացած արժույթների նկատմամբ. փորձագետ

ԱՄՆ Ֆեդ Ռեզերվի նախագահը հայտարարեց, որ իրենք գնալու են կտրուկ քայլերի գնաճը զսպելու համար։ Այս իրավիճակի շուրջ իր վերլուծությունն ու կանխատեսումն է ներկայացնում ֆինանսական շուկաների մասնագետ Նարեկ Զաքարյանը:


"Չնայած այն հանգամանքին, որ գնաճի հիմնական պատճառներն առաջարկի պակասուրդներից են առաջացել (օրինակ, մեքենաների գների բարձրացում չիպերի բացակայության պատճառով կամ ավիաթռիչքների գների բարձրացում վառելիքի գնի բարձրացման և օդաչուների պակասի պատճառով), այնուամենայնիվ իրենք պատրաստվում են գնաճը զսպել պահանջարկի վրա ազդելու միջոցով։ Սա նշանակում է, որ տոկոսի կտրուկ բարձրացումները և դոլարի առաջարկի կրճատումը կարող են հանգեցնել համաշխարհային ճգնաժամի, սակայն դա իրենց չի խանգարելու շարունակել քաղաքականությունը։

Այսպիսով առաջիկա 1-2 տարիների ընթացքում դոլարը կտրուկ կարժևորվի մնացած արժույթների նկատմամբ, ոսկու գինը կնվազի, ապրանքանյութային շուկայում գները կնվազեն, անշարժ գուքի գները կնվազեն, ֆինանսական շուկաները կլինեն շատ տատանողական և անկայուն, զարգացող երկրներից կսկսվի դոլարի մեծ արտահոսք, որը կհանգեցնի ֆինանսական համակարգի անկայունության, կտեսնենք մեծ թվով դեֆոլտներ, կրիպտոարժույթների գները իրենց պիկի համեմատ առնվազն 80-90 տոկոսով կնվազեն",- կանխատեսում է նա:


Անդրադառնալով կրիպտոարժույթներին, Զաքարյանը նշում է՝ առաջիկա տարիները բացասական կլինեն դրանց համար.


"Կրիպտոարժույթները աշխարի ամենառիսկային և հիմք չունեցող ակտիվներն են: Այդպիսի ակտիվների պահանջարկը բարձրանում է, երբ ֆինանսական համակարգում փողը շատ է և հիմնական ներդունային ոլորտներում եկամտաբերությունը մոտ է զրոյի: Նման դեպքերում ներդրողները փնտրում են նոր այլընտրանքային ներդրումային հանգրվաններ և իրենց փողը ուղղարկում այդտեղ: Հիմա, երբ ավելորդ փողի մեծ զանգված դուրս է հանվելու շրջանառությունից և տոկոսների բարձրացումը բերելու է հիմնական ներդրումային հանգրվանների գրավչության ավելացմանը, ռիսկային ոլորտների պահանջարկը կտրուկ նվազելու է: Սովորաբար այսպիսի փուլերում բազմաթիվ ֆինանսական փուչիկներ անհետացել են և չի բացառվում, որ կրիպտոարժույթները ընդհանրապես վերանան",- գրում է նա: