24.11.2024
Ոստիկանպետին երեք պահանջ ներկայացվեց. ընդդիմությունը երթ է իրականացնում Երևանում
prev Նախորդ նորություն

Դադարեցրեք ձեր լռությամբ նպաստել ՀՀ-ում բռնապետությանը. Սաղաթելյանը դիմեց ԱՄՆ դեսպանին

Հարգարժան դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առնչությամբ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, "Դիմադրության" շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։


Հիշեցնենք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հայտարարել է, որ իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին: Այս հայտարարությունն ընդդիմության կողմից քննադատվեց: 


Իշխան Սաղաթելյանը, դիմելով ԱՄՆ դեսպանին, հայտրարեց, որ 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի և արյունալի պատերազմի։ Նաև գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։


Իսկ ինչ վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, որը ընդդիմադիր գործիչը որակեց իբրև խայտառակ, ապա կարևորը, որ նա հիշեցրեց դեսպանին, հետևյալն է՝ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին Արցախը զիջելու և առհասակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։


"Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է իրենց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, ապա խորապես սխալում են։ Հայ ժողովուրդն այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար: Եվ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է ՀՀ ինքնիշխանության համար, և որևէ մեկը չպետք է փորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգությանը",- ասաց նա։


Սաղաթելյանը հիշատակեց նաև  Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ և ԵՄ երկրները՝ կարևոր գործընկերները։


"Հայաստանում ԱՄՆ դեսպանին և միջազգային այլ կառույցներին հորդորում եմ վերջ դնել երկակի ստանդարտներին, դադարեք ձեր լռությամբ նպաստել, որպեսզի  Հայաստանում բռնապետություն լինի",- հավելեց գործիչը։