23.11.2024
Հարցերը շատ են. Պուտինն առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի խարխլի Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները. Իրանի ԱԳՆ

Ուկրաինայում տիրող իրավիճակը չի խարխլի Մոսկվայի և Թեհրանի ռազմավարական հարաբերությունները, Իրանը կփորձի օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։


«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են, և մենք թույլ չենք տա, որ որևէ խնդիր փչացնի այդ հարաբերությունները: Մենք կփորձենք օգտագործել այս ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ և մեր լավ հարաբերությունները Կիևի հետ՝ վերջ դնելու այս պատերազմին և վնասին, ինչին դիմանում են այս տարածաշրջանը և հենց տարածաշրջանի ժողովուրդները»,- ասել է Խատիբզադեն։