22.11.2024
Զասն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի քննադատությանը
prev Նախորդ նորություն

Հարցերը շատ են. Պուտինն առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մայիսի 16-ին առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:


Հաղորդագրության մեջ նվշում է, որ իր խոսքում ՌԴ նախագահը խոսել է տարածաշրջանային անվտանգության և երկկողմ առևտրաշրջանառության մասին:


«Մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները», - ասել է Պուտինը:


ՌԴ նախագահը մատնացույց է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ ձևաչափով ակտիվորեն տարվող աշխատանքների մասին: «Ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաճափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար», - ասել է նա:


Իր հերթին Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել, որ ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած քննարկումներն «ուղղված են ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը»:


Նա նշել է նաև երկկողմ հագեցած օրակարգի մասին: «Մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար», - ասել է նա:


Փաշինյանը հույս է հայտնել, որ կքննարկեն նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: «Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար», - ասել է նա: