Բարեգործական գործունեությունը` Moscow Classic Ensemble-ի կարևոր առաքելություններից մեկն է: Հատկապես, անսամբլը փորձում է աջակցել երեխաներին՝ երաժշտությամբ զբաղվելու իրենց ցանկության մեջ. կարևոր է բացահայտել տաղանդավոր, ընդունակ երեխաներին և օգնել նրանց ստեղծագործական կայացման, վարպետության բարձրացման, մոտիվացիայի և առաջխաղացման գործում:
2021 թվականի օգոստոսին Գառնիի հինավուրց տաճարի ստորոտում Moscow Classic Ensemble-ը կազմակերպել և հաջողությամբ անցկացրել է «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկո, որի նպատակն էր միջոցներ հավաքել Դ. Ղազարյանի անվան երաժշտական ակադեմիական դպրոցի և Շուշիի արվեստի դպրոցի համար, որոնք զրոյից վերականգնվում են Արցախում ռազմական գործողություններից հետո:
Երեկոյի հյուրերի և «Moscow Classic Ensemble»-ի ընկերների շնորհիվ, ովքեր աջակցել էին կոլեկտիվի տնօրեն՝ Մարիա Քալաշյանի նման կարևոր նախաձեռնությանը, համույթի ղեկավարությանը հաջողվել էր գնել երաժշտական գործիքներ և բերել Երևան: Դպրոցների կողմից պահանջվող երաժշտական գործիքները՝ կլարնետներ, հարվածային գործիքներ և դրանց պարագաներ, ֆլեյտա, տրոմբոններ, շեփոր, տուբա, քանոն, դուդուկ, դհոլ, շվի, հանդիսավորությամբ հանձնվեցին ընտրված դպրոցների ղեկավարներին՝ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում՝ 2021 թվականի հոկտեմբերին կայացած Moscow Classic Ensemble բարեգործական աշնանային համերգի շրջանակներում։ Բարեգործական աշնանային համերգի օրերին Moscow Classic Ensemble երաժիշտները նաևփողային գործիքների անվճար վարպետության դասեր անցկացրին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համար:
Իրենց հնարավորությունների սահմաններում, Moscow Classic Ensemble-ը շարունակում է հետևել Շուշիի երկու դպրոցների հաջողություններին և օժանդակում՝ տաղանդավոր երեխաների աջակցմանը։
2022 թվականի ապրիլին Մոսկվայում անց է կացվել «Երաժշտական ընծա/նվիրաբերում»Միջազգային երաժշտական մրցույթը երեխաների համար՝ տարբեր անվանակարգերում, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ առկա ձևաչափով, կազմակերպված՝ «Ձայնի կախարդանք» երիտասարդ տաղանդների աջակցման բարեգործական հիմնադրամի կողմից: Մարիա Քալաշյանը դիմել է Դ. Ղազարյանի անվաներաժշտական ակադեմիական դպրոցի տնօրեն՝ Կարեն Ղարիբյանին, իր դպրոցի աշակերտների համար հիանալի հնարավորություն ընձեռելու առաջարկով:
2020 թվականին Արցախում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում երաժշտական դպրոցն իր սկզբնական վայրում ՝ Շուշիում, ոչնչացվեց, երեխաներն ընտանիքներով ստիպված էին փախուստի դիմել իրենց տներից՝ թողնելով ամեն ինչ... բաց էր թողնված ՝երաժշտական գործիքների հետ աշակերտների ակտիվ աշխատանքի զգալի ժամանակահատվածը, ինչի կապակցությամբ բոլոր աշակերտներից՝ Moscow Classic Ensemble գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Ստանիսլավ Կատենինին, դպրոցն ուղղեց Մոսկվայի միջազգային մրցույթին մասնակցելու համար երկու աշակերտ-հավակնորդների տեսագրությունը: Ընթացիկ պայմաններում, որտեղ Կարեն Ղարիբյանն ու նրա ստեղծագործական կոլեկտիվը վերականգնում են երաժշտական դպրոցի գործունեությունն արդեն նոր պատերում, այժմ արդեն Ստեփանակերտ քաղաքում, նույնիսկ տեխնիկապես՝ունկնդրելու համար ձայնագրություններ անել կարճ ժամանակում, լուրջ ջանքեր է պահանջում: Moscow Classic Ensemble-ը մեծ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղարիբյանի համակողմանի գործունեությանը՝ ուղղված երեխաների ստեղծագործական ներուժի աջակցմանն ու Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը։
Առաջնային լսումների արդյունքում, Մարիա Քալաշյանը հրավիրել և կազմակերպել է շեփորահարի, Դ.Ղազարյանի անվան երաժշտական ակադեմիական դպրոցի շրջանավարտի, իսկ այժմ, Ստեփանակերտի պետական երաժշտական քոլեջի ուսանող՝ Արսեն Սաֆարյանի այցը Մոսկվա՝ նրա դասախոս, զուգադիպությամբ և համատեղությամբ, ջերմորեն իրենսիրող՝ պապիկի ուղեկցությամբ։
Շնորհալի պատանի՝ Արսեն Սաֆարյանը հաջողությամբ անցավ մրցութային ընտրությունը, հիանալի ներկայացրեց ծրագիրը և դարձավ առաջին կարգի մրցանակակիր՝«Փողային և հարվածային գործիքներ» անվանակարգում: Բացի պատվոգիրից և գավաթից, որպես մրցանակ, Արսենն իրավունք է ստացել ելույթ ունենալ «Ձայնի կախարդանք» Բարեգործական հիմնադրամի համերգներում և փառատոններում: Հպարտ ենք տաղանդավոր շեփորահարի վաստակած հաղթանակով եւ ցանկանում ենք պահպանել աշխատասիրությունը, սերը և կարգապահությունը՝ ընտրված ճանապարհին: Առջևում՝ ավելին է։
Մոսկվայում գտնվելու ընթացքում, շրջապատված անսամբլի հոգատարությամբ, Արսենը նաև այցելել է երկու երաժշտական վարպետության դաս՝ կազմակերպված Moscow Classic Ensemble-ի կողմից, որոնք անհատապես նրա համար վարել է Կենտրոնական երաժշտական դպրոցի, կատարողական արվեստի Ակադեմիայի դասախոս, Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Իվան Մալոշտանովը:
Երաժիշտը կիսվեց շեփորնվագելու կարևոր նրբություններով, ցուցադրեց տարբեր վարժություններ՝ կատարողական որակը բարելավելու համար բարդագույն գործիքներից մեկին նվագելիս, կարևոր խորհուրդներ տվեց Արսենին։
Այսքանով բարի լուրերը չեն ավարտվում…Moscow Classic Ensemble-ը, հիացմունքով հետևելով Արցախի տաղանդավոր երեխաների նոր սերնդի դաստիարակությաննու երաժշտական դպրոցի զրոյից վերածնելու Կարեն Ղարիբյանի քրտնաջան աշխատանքին, փորձում է վերականգնել երաժշտական գործիքների կորցրած ֆոնդը, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք զբաղվել երաժշտությամբ և դրսևորել ունեցած տաղանդները: Moscow Classic Ensemble-ը վստահ է, որ մասնագիտորեն կապելով իրենց կյանքը երաժշտության հետ՝ նոր սերունդը կկարողանա պահպանել և բազմապատկել Արցախի մշակութային ժառանգությունը և, իր հերթին, ձեռք բերել մասնագիտություն և գիտելիքներ հաղորդել երեխաների հաջորդ սերնդին:
Այս անգամ երաժշտական դպրոցի զարգացման գործում Մարիա Քալաշյանին հաջողվել է նոր ավանդ ներդնել Մոսկվայից մասնավոր հովանավորների՝ իր սիրելի ընկերների, մեծ սրտի տեր մարդկանց, ամուսինների՝ Գեորգի Մելքոնյանի եւ Ալինա Գասումյանովայի շնորհիվ: Դ. Ղազարյանի անվան երաժշտական ակադեմիական դպրոցի ֆոնդը համալրվել է երկու նոր գործիքներով՝ գալարափողներով/ վալտորնաներով (այս երաժշտական գործիքը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես կատարողի համար ամենաբարդ գործիքներից մեկը)։
Moscow Classic Ensemble-ը սրտանց մաղթում է Արսեն Սաֆարյանին և Արցախի բոլոր աշակերտներին ուշնորհալի երիտասարդներին ստեղծագործական վառ հաջողություններ, հաղթանակներ և ոգու կորով։ Եվ, իհարկե, խաղաղ երկինք գլխավերևում, որպեսզի այդ երեխաների համար երաժշտությունը հնչի միայն ամենաուրախ առիթներով։