25.11.2024
«Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» ցուցահանդես
prev Նախորդ նորություն

Կրեմլը շահագրգռված է Հայաստանում իրադրության կայունությամբ. Պեսկով

Երևանը Մոսկվայի մեծ բարեկամն է, և Կրեմլը շահագրգռված է, որ այնտեղ կրկին կայունության շրջան սկսվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։


«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է: Նա մեր դաշնակիցն է, մեզ համար շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերի գործընկերը, մեր մեծ բարեկամը: Այդ պատճառով, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի և նորից գա կայունության մի շրջան, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք եզրափակվեցին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է Պեսկովը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։


Մայիսի 1-ից ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մասին։ Վրաններ են տեղադրվել Երևանի կենտրոնում։