19.04.2025
Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացի է մահացել
prev Նախորդ նորություն

«Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» ցուցահանդես

Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը։

Լուսանկարներում կներկայացվի Երևանը պատերազմական տարիներին, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների պորտրետներ։

Ցուցահանդեսը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը և Երևանի պատմության թանգարանը՝ Քաղաքապետարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ:

Լուսանկարները «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացված կլինեն մինչև մայիսի 31-ը։

Կրեմլը շահագրգռված է Հայաստանում իրադրության կայունությամբ. Պեսկով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար