20.04.2025
Ընդդիմության պայքարի երկրորդ փուլն ավելի ակտիվ է լինելու. Արթուր Վանեցյան
prev Նախորդ նորություն

Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան

Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

"Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։

Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)",- գրել է նա:


 

Չավուշօղլուն շատ հստակ ուղերձ է հղել բոլորիս. Բաբայանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար