20.04.2025
Հայաստանում COVID-19 դեմ բուսթերով պատվաստվել է 44 175 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է. Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է։ Այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ Թուրքիայի ԱԳ նախարարի «գորշ գայլեր» ժեստը։


«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։


Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,–գրել է նա:


 


 

Մոտ ապագայում Ձեզ Երևանում հյուրընկալելու սպասումով. Փաշինյանը՝ Մակրոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար