24.11.2024
Լինելու ենք առավել վճռական. մեկնարկում է Արթուր Վանեցյանի հավաքների երկրորդ փուլը
prev Նախորդ նորություն

Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։


Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։


Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր: