20.04.2025
Ի բարօրություն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշան է ցույց տվել. Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուրուգվայի ԱԳՆ

Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն Ուրուգվայի ԱԳՆ է կանչվել այն բանից հետո, երբ Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հայ ցուցարարներին ցույց է տվել ծայրահեղական թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը, հաղորդում է El Pais-ը:


Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդդեմ Ուրուգվայ այցելած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի։ Ի պատասխան ցուցարարների բացականչությունների՝ «մարդասպան», Չավուշօղլուն լայն ժպտաց և ցույց տվեց թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։


Նշենք, որ թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում բազմիցս դիմել է ահաբեկչության եւ որոշ երկրներում արգելված է։


 

Լինելու ենք առավել վճռական. մեկնարկում է Արթուր Վանեցյանի հավաքների երկրորդ փուլը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար