24.05.2025
Ադրբեջանական զորքերը Մարտակերտի շրջանում վերադարձել են ելման դիրքեր
prev Նախորդ նորություն

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը հերքել է Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․


"ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»:


Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ":


 


 


 


 


 


 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան