24.05.2025
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը հերքել է Փաշինյանի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 770-ի:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է  1 679 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը  3 017 543 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2 008 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 458 անձ` վերջին մեկ օրում 10 անձ:


Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մեկ  մահ է գրանցվել. մահացածների թիվը 8 622 է:


 


 

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան