26.11.2024
Միայն ուժեղ Արցախը կարող է լինել Մարաղայի չկրկնվելու լավագույն երաշխիքը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ստեղծվել է բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։

Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝
ընկերության անվանումը և ոլորտը,
աշխատակիցների քանակը,
տեղափոխման մոտավոր ժամկետները,
տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship -ի եւ ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում: