25.11.2024
Հայաստանում հոկտեմբերի 13-ից 22-ը կանցկացվի մարդահամար
prev Նախորդ նորություն

Ռուստամ Բադասյանն ու Իրանի դեսպանը կարևորել են առևտրային հարաբերությունների զարգացումը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում գործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված քայլերը:


ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: