21.04.2025
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը
prev Նախորդ նորություն

Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։


Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։

Սասուն Միքայելյանը ևս արդարացվեց Մարտի 1-ի գործով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան