14.07.2025
Մամուլի տեսություն. Հայաստանը՝ ԵԱՏՄ վերջին ազատ տնտեսական գոտու «հանգրվան»
prev Նախորդ նորություն

Դավիթ Սանասարյանը ազատ կարձակվի գրավի դիմաց

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ևս ազատ կարձակվի գրավի դիմաց: Նման որոշում այսօր կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ 1.5 մլն դրամ գրավի գումար սահմանելով:

Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ անհրաժեշտ բոլոր ընթացակարգից հետո Սանասարյանը կլինի ազատության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել: Երկու օր առաջ 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը տրվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները