25.11.2024
Աշխատում ենք Երասխ-Ջուլֆա-Հորադիզ երկաթուղու մասին համաձայնագրի ամրագրման ուղղությամբ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթաց չկա. Արարատ Միրզոյան

Առ այսօր սահմանազատման և սահմանագծման հարցում որևէ առաջընթաց չկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ներկայացնելով կառավարության 2021 թվականի հնգամյա ծրագրի կատարման ու արդյունքների հաշվետվությունը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ նախարարը նշեց, որ Սոչիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շրջանակում կողմերը ստորագրել են փաստաթուղթ, որում նշվում է իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը սահմանին և աշխատանքներ տանել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Միրզոյանը նշեց, որ Հայաստանն իր հերթին ակտիվ ջանքեր է գործադրում այդ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։


Մասնավորապես, Հայաստանը առաջարկների փաթեթ է ուղարկել, որը նախատեսում է զորքերի հայելային դուրսբերում, անցում սահմանային զորքերի, իրավիճակի միջազգային մոնիտորինգ եւ այլն։ «Ադրբեջանը, ինչպես գիտեք, հրապարակայնորեն մերժել է առաջարկները՝ առանց դրանց բովանդակության քննարկման»,- ասաց նա։


Այս հարցում դեռ առաջընթաց չկա, նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ «Այս հարցում մեզ համար կարեւոր է սահմանների անձեռնմխելիության սկզբունքը եւ մեխանիզմների ներդրումը, որոնք ապագայում ապահովում են կայունություն, ինչպես նաեւ ապահովում մեր քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց նա։