30.04.2025
Սա կարևորագույն ռեֆորմ է. Փաշինյանը` հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին
prev Նախորդ նորություն

Գործադիրը 2 մլրդ դրամ կհատկացնի Շիրակում և Լոռիում պարեկային ծառայության ներդրման համար

Հայաստանի կառավարության մարտի 17-ի որոշմամբ ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացվի ոստիկանությանը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման համար:


Համաձայն որոշման, պարեկային ծառայությունը երկու մարզերում կգործի ապրիլ ամսվա ընթացքում։


«նախագծով նախատեսվում է ծրագրով սահմանված հատկացումներն ավելացնել 2 միլիարդ 35 միլիոն դրամ։ Մասնավորապես, 289 միլիոն 900 հազար դրամ հատկացնել 2022 թվականին ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող նոր պարեկային ծառայության համար 140 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, 67 միլիոն 200 հազար դրամ այդ մեքենաների կահավորման համար, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասաց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ ապրիլից Լոռու և Շիրակի մարզում գործարկվող նոր պարեկային ծառայությունը Կառավարության համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։


Նա նաև կոչ արեց նաև կանանց դիմել պարեկային ծառայության համալրման մրցույթներին։


 


 

Եթե չպատվաստվենք, «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը