Սա կարևորագույն ռեֆորմ է. Փաշինյանը` հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 17-ի նիստին խոսել է հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի որոշման մասին, որը արդեն իսկ ուժի մեջ է մտել: Փաշինյանն այն անվանել է “կարևորագույն ռեֆորմ”:
Նրա խոսքով, այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն, մասնավորապես, դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են:
«Այնպես որ, դա շատ կարևոր ուղղություն է, և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհը կշարունակենք: Ես, օրինակ՝ հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան մեր առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին»,- նակատել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա էլ լուրջ առողջապահական բարեփոխում է:
«Երբ աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ: Հետո պարզվում է՝ մեր բյուջեից ինչքան գումար է ծախսվում, և այդ ծախսերով չենք կարողանում մեր քաղաքացիների առողջապահական խնդիրները հոգանք»,- ասաց նա: