Եթե չպատվաստվենք, «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի. վարչապետ
Հայաստանում, եթե կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպեն` «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի: Այդ մասին կառավարության մարտի 17-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նկատելով, որ արդեն 3-րդ նիստն է, ինչ իրենք առանց դիմակների են:
Նրա խոսքով, փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պարտադրանքը հանվեց, քանի որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է: Միևնույն ժամանակ վարչապետը մտավախություն ունի, որ «իքս» պահի ստիպված կլինեն վերադառնալ դիմակներով ռեժիմի:
Այդ պահը նրա խոսքով, կարող է գալ այն պարագայում, եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպվի:
«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ», - ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է մոտ 9 հազար մարդ: