24.11.2024
Երևանում զինված բախում է կանխվել. հայտնաբերվել է հրազեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի 178 երկրներ

ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում: Այս մասին հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը՝ միջազգային փոստփոխանակումը պատշաճ ապահովելու համար ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։


Դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։


«Մենք դեռ 2020 և 2021 թվականներին մշակել ենք այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար, ինչը այսօր մեզ թույլ է տալիս այս բարդ ժամանակահատվածում շարունակել իրականացնել միջազգային առաքումներ: Ավելին, ավելացրել ենք ՀայՓոստի կողմից սպասարկվող ուղղությունների ցանկը՝ հասցնելով դրանք 178-ի: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն այսօր ՀայՓոստ ընկերությունն առաջարկում է հուսալի և արագ սուրհանդակային ծառայություն, որն ավելի մատչելի է, քան այլ կազմակերպությունների կողմից մատուցվող նմանատիպ ծառայությունները»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:


ՀայՓոստ ընկերությունն առաքանիներ է ուղարկում նաև Ուկրաինա։