3.11.2024
Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի նախագահ. նա պաշտոնը կստանձնի 10 օրից
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը

ՀՀ կառավարությունը մարտի 3-ին որոշել է մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը:


Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ընթացիկ տարում պարարտանյութերը, մասնավորապես՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական, 2.5-3 անգամ գնաճ են արձանագրել, ինչը գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դրել է խոցելի իրավիճակում:


Նրա խոսքով, միջազգային շուկայում նկատվող պարարտանյութերի գների կտրուկ աճը պայմանավորված է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցմամբ, ինչպես նաև գազի համաշխարհային գների բարձրացման արդյունքում ապրանքների միջազգային գների աճով։


Պարարտանյութերի գների սուբսդավորման ծրագիրն իրականացվելու է 2022թ.-ին ՀՀ բոլոր մարզերում։


 


 

Կառավարությունը մինչև 35% կփոխհատուցի անասնաբուծության ոլորտում խոշոր ներդրումները
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը