5.11.2024
Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ
prev Նախորդ նորություն

ԻՆչո՞ւ է բարձրացել գազի սակագինը. Փաշինյանը խոսել է պատճառների մասին

Դեռևս նախորդ տարվանից Հայաստան մատակարարվող ռուսական գազի կալորիականությունն ավելացել է։ Կապույտ վառելիքի միավոր ջերմատվությունը, ըստ էության, ավելացել է, բայց գինը չի ավելացել: Այդ մասին կառավարության մարտի 3-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գազի սակագնի թանկացման խնդրին։


«Տեղի է ունեցել գազի գնի մեջ կալորիականության հաշվարկ։ Այստեղ ես ուզում եմ մի նրբության մասին տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարվանից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է։ Եվ ըստ էության ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել», - ասաց Փաշինյանը` հավելելով, որ գազի միավոր ջերմատվությունն ըստ էության ավելացել է։


Այսինքն` նրա խոսքով, փաստացի բանկչությունն ավել կալորիականությամբ գազ է օգտագործվել, բայց վճար չի պահանջվել։


«Հիմա, ելնելով տարբեր հանգամանքներից, օրինակ, գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի, և այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունակություն ավելանում է։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ վրա 165 դոլար պահպանելու համար։ Եվ այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում։ Եվ գումարած, մենք որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա նաև կարևորեց, որ տեղի ունեցածը «ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել»:


Իր հերթին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կառավարության նիստում հիշեցրեց, որ գազի կալորիայի բանաձևը դեռևս 2013 թվականից ներդրվել, սակայն մինչ օրս դրա կիրառությունը հետաձգվել է:


«Գործընթացն իր տրամաբանական հանգուցալուծման է հասել արդեն 2022 թվականին։ Կառավարության հետ համատեղ 8-9 տարիների գրեթե բոլոր կնճռոտ հարցերը Գազպրոմի հետ ավարտին ենք հասցնում։ Եվ լուծվում է Գազպրոմ Արմենիայի Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի շահութաբերության խնդիրը, և լուծվում է առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը։ Արդեն իսկ տրամաբանական է, որ մեր սակագնային հաշվարկները պետք է իրականացվեն այդ կալորիայի ճշգրտումով, որովհետև այդ հարցը միշտ հետաձգվում էր»,- ասաց Բաղրամյանը։


Ըստ նրա՝ կալորիան անցած տարի արդեն բարձրացել է, Հայաստանում գազ սպառվել է ավելի քիչ, բայց քանի որ սակագինը բարձրանում է կալորիայի պատճառով, որոշակի բարձրացում կլինի։ «Բայց կալորիայի խնդիր կարելի է ասել այլևս չի լինի, որովհետև եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումը չի երևալու ոչ մի բաժանորդի վրա»,- հավելեց նա։


Վերջում Բաղրամյանը ներկայացրեց կալորիականության փոփոխման բանաձևը. «Կալորիայի ճշգրտումը իրականացվելու է Հայաստան-Վրաստան սահմանին և միջինացված կիրառվելու է բոլոր սպառողների վրա։ Հիմա կոնկրետ սակագները հաշվարկվել են 2021 թվականի փաստացի միջին կալորիայի համար, որը 8398 է։ Եթե 2022 թվականին կունենանք ավելի բարձր թիվ կամ ավելի ցածր թիվ, համապատասխանորեն կճշգրտվի մյուս տարվա գների մեջ»։


VERELQ-ը հայտնել է, որ մարտի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) բավարարել է «Գազպրոմ Արմենիայի» հայտը, համաձայն որի գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:


Հիշեցնենք, որ ընկերությունն առաջարկում էր գազի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորոկան սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։


Բիզնեսի համար, որն ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ է սպառում, շուրջ 4 տոկոսի թանկացում է նախատեսվում, ավելի քան 4 տոկոսի թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։


 


 


 

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի նախագահ. նա պաշտոնը կստանձնի 10 օրից
Հաջորդ նորություն next
 Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար
05.11.2024
Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար