4.12.2024
Ընդդիմությունը փորձում է ԱԺ-ում քննարկել «Շուշայի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Ապրիլի 1-ից գազի սակագինը կբարձրանա 4․7 դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր բավարարեց «Գազպրոմ Արմենիայի» հայտը, համաձայն որի գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:


Ըստ այդմ, ՀԾԿՀ-ի առաջարկներն ընդունվեցին: Հիշեցնենք, որ ընկերությունն առաջարկում էր գազի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորոկան սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։


Բիզնեսի համար, որն ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ է սպառում, շուրջ 4 տոկոսի թանկացում է նախատեսվում, ավելի քան 4 տոկոսի թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։