Ազգային ժողովի նիստերի օրակարգում «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտելու մասին խորհրդարանի հայտարարության նախագծի ընդգրկման հարցի քննարկումները չեն ընթացել առանց փոխադարձ մեղադրանքների:
Այսպես, հիմնավորելով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծի քննարկման անհրաժեշտությունը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայտարարության նախագիծը օրակարգ չընդգրկելուց հրաժարվելն ընդդիմության կողմից կդիտարկվի որպես «թշնամու շահերի սպասարկում»:
Վերջին նախադասությունը հունից հանեց ՔՊ ներկայացուցիչներին։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ դեռ մեծ հարց է, թե ով է խորհրդարանում սպասարկում թշնամու շահերը։ Պաշտոնակատար խոսնակի Հակոբ Արշակյանը կոչ է արել Օհանյանի զերծ մնալ ցուցաբերվող անհարգալից դիմալեձևից և սպառնալիքներից: «Դա քաղաքական հայտարարություն չէ, դա սպառնալիք է», - հայտարարել է նա:
Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով պետք է ներկայացներ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դիրքորոշումը։ Նա նշել է, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, քանի որ հունիսի 15-ին եւ 17-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարությամբ եւ մեկնաբանություններով:
«Բացի այդ, մենք մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ մեր անվտանգության ներկայիս վիճակը մեզ չի պարտավորեցնում նման հայտարարություններ ընդունել», - ընդգծել է նա: Պատգամավորը նշեց, որ անվտանգության ռիսկերի գնահատման տեսանկյունից իշխանության և ընդդիմության մոտեցումները տարբերվում են։ Նա պատգամավորներին կոչ է արել ձեռնպահ մնալ այդ հարցով քվեարկությունից։
Արսենյանի ելույթից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կոչ արեց քաղաքական հայտարարությունները չշփոթել սպառնալիքների հետ: Նա խորհրդարանական մեծամասնությանը կոչ է արել քաղաքական սթափության եւ պահանջել քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում հայտարարել:
20 րոպե ընդմիջումից հետո ընդդիմության ուզած «քաղաքական սթափության» դրսևորումը չապահովեց։ «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծին կողմ է քվեարկել 26 պատգամավոր, դեմ՝ 2 - ը, ձեռնպահ՝ 57 - ը: