23.11.2024
Ինչպե՞ս է օտարերկրյա հատուկ ծառայությունը նման խորությամբ ներթափանցել ՀՀ ԶՈՒ. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2402 դեպք

Հայաստանում փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 հազար 805 դեպք, որից 370 հազար 272-ը`առողջացած, 8157-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 հազար 807 բուժառու:


Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:


Մեկ օրում կատարվել է 7249 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք, առողջացել է 4610 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:


Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 819 հազար 20-ի: