23.11.2024
Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2402 դեպք
prev Նախորդ նորություն

Հայաստանում նշում են Սուրբ Սարգսի տոնը

Հայաստանում այսօր փետրվարի 12-ին նշում են Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի օրհնությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:


Ավանդազրույցի համաձայն՝ Սուրբն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով Ս. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։


Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։


Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինձ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում շաղ տված ալյուրի կամ փոխինձի միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։


Ու հետաքրքիրն այն է, որ չնայած դարեր են անցել, բայց այս գեցեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ:


Հիշեցնենք, որ այս օրը շատ հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը: