20.04.2025
Վահագն Խաչատրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։


Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ փոխվարչապետը, անդրադառնալով Հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։


Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի կառավարության առավելությունը մի շարք այլ երկրների նկատմամբ բաց և թափանցիկ գործելաոճն ու ոլորտային բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման առումով ցուցաբերած պատրաստակամությունն է։


Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ պետական ծառայողների համար տեխնոլոգիական նոր կրթական ծրագրերի իրականացման, տեխնոլոգիապես զարգացած երկրներ ուսուցողական այցերի կազմակերպման, ինչպես նաև մի շարք ոլորտների՝ իրավաբանների, բժիշկների, ճարտարագետների և այլ մասնագետների համար տեխնոլոգիական կրթության ծրագրեր նախատեսելու վերաբերյալ։


 


 

ԵԽԽՎ նախագահին ներկայացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման խնդիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար