23.11.2024
Հայկական արտադրանքը կներկայացվի Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022»-ին
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանի հրաժարականը պաշտոնապես ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը:


«Հիմք ընդունելով նախագահի հրաժարականի մասին դիմումը և ղեկավարվելով Սահմանադրության 142-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ նախագահի լիազորությունները դադարեցվել են»:


Նշենք, որ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 23-ին՝ գտնվելով Հայաստանից դուրս։ Նա մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել այն պատճառների վերաբերյալ, որոնց վերաբերյալ նման որոշում է կայացրել։


Օրենսդրության համաձայն, նախագահի լիազորությունները մինչեւ նոր նախագահի ընտրվելը կատարելու է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսնակի լիազորությունները կատարելու է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:


Խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի հերթական քառօրյայի ընթացքում նախագահի լիազորությունների դադարեցման պահից 25-35 օրվա ընթացքում: Այսպիսով, նախագահական ընտրությունները կարող են կայանալ արդեն մարտի 1-4-ը։