Հայկական արտադրանքը կներկայացվի Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022»-ին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը եւ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը փետրվարի 7-9-ը աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է e-gov հարթակում։
Նրանք Մոսկվայում կմասնակցեն «ՊրոդԷքսպո 2022» սննդի արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։
Ըստ աղբյուրի, հայկական արտադրանքը ոլորտի հայ արտադրողների մասնակցությամբ ցուցահանդեսին կներկայացվի միասնական տաղավարով:
«ՊրոդԷքսպո»-ն Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում սննդամթերքի եւ ըմպելիքների խոշորագույն միջազգային ցուցահանդեսն է: Այս տարի Այն կանցկացվի փետրվարի 7-ից 11-ը ։
«ՊրոդԷքսպո»-ում ներկայացված է ամբողջ աշխարհից սննդամթերք՝ բազային մթերքներից եւ ըմպելիքներից մինչեւ նրբահամեղ ուտեստներ, ինչպես նաեւ օրգանական, սպորտային սնունդ, առողջ ապրելակերպի համար և էկզոտիկ մթերքներ:
Այստեղ է հավաքվել Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների և գինիների խոշորագույն ցուցադրությունը ավելի քան 30 երկրներից։