29.07.2025
Հայաստանում կորոնավիրուսով վարակվծների թիվը կշարունակի աճել. Ավանեսյան
prev Նախորդ նորություն

Քրիստինե Գրիգորյանն ընտրվել է մարդու իրավունքների նոր պաշտպան

Հայաստանի խորհրդարանը մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրել արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին: Փակ քվեարկության արդյունքում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ չի քվեարկել ոչ ոք:


Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Քննարկումների արդյունքում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, եկել են այն եզրակացության, որ Քրիստինե Գրիգորյանին առաջադրելիս, ի սկզբանե դրել են շրջանակներ, դե-ֆակտո արգելելով անդրադառնալ իշխանությունների գործողություններին:


Նման տեսակետների հիմնավորում ընդդիմադիրները համարեցին այն հանգամանքը, որ Գրիգորյանը հնարավորինս փորձում էր շրջանցել ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին, ընդդիմության հասցեին հայհոյանքների ու սպառնալիքների օգտագործմանը վերաբերող ուղղակի սուր հարցերը։


 

Երևանյան լճի տարածքում հանգստի գոտի է կառուցվելու
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար