24.11.2024
Հայաստանի ժուռնալիստների միությունը համագումար է հրավիրել
prev Նախորդ նորություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 2021-ի խոշոր հարկատու

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։


Համաձայն հրապարակման, ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ անցյալ տարի վճարել է մոտ 48,5 միլիարդ դրամի հարկ, որը 7 միլիարդով ավել է 2020-ի ցուցանիշից։


Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը 2021 թվականին վճարել է 45 միլիարդ դրամ հարկ:


Երրորդ խոշոր հարկատուն է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ 42,7 միլիարդ դրամի վճարած հարկերով։


Չորրորդ հորիզոնականում է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը, 5-րդում՝ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը:

Առաջին տասնյակում են նաև «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»,  «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՖԼԵՇ» և «ԹԵՂՈՒՏ» ընկերությունները: