14.12.2024
Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ մոտեցումները. նախագահ
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքը միայն ճանապարհը չէ, դա տարածք է. Ռուբեն Ռուբինյան

Իշխող վերնախավի ներկայացուցիչները հերթական անգամ վստահեցրել են, որ Սյունիքով միջանցք ադրբեջանական կողմին չի տրամադրվի։


ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ տիրապետում է տեղեկատվությանը, թե ինչ առաջարկներով է հայկական կողմը հանդես եկել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի կապակցությամբ, որոնց մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Նա հրաժարվել է ներկայացնել առաջարկությունների մանրամասները՝ կոչ անելով այդ հարցով դիմել ԱԳՆ կամ կառավարություն։ Ընդ որում, Ռուբինյանը վստահեցրել է, որ այդ առաջարկները տեղավորվում են պաշտոնատար անձանց ավելի վաղ արված հրապարակային հայտարարությունների տրամաբանության մեջ:


Մեկնաբանելով թուրքական եւ ադրբեջանական կողմերի հայտարարությունները Սյունիքով միջանցք տրամադրելու հեռանկարների մասին՝ Ռուբինյանը նշել է, որ «երբեք չեն եղել պայմանավորվածություններ, որոնց համաձայն հայկական կողմը պարտավոր էր արտատարածքային միջանցք տրամադրել»: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» տերմինը հիշատակվում է միայն Լաչինի միջանցքի դեպքում:


«Այստեղ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Լաչինի միջանցքը միայն ճանապարհ չէ, դա նաեւ տարածք է, քանի որ ունի տարածքային պարամետրեր: Ես կարծում եմ, որ այդ միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլ նաեւ տարածք», - ասել է նա: Եվ այդ տարածքը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ», - հայտարարել է նա։


Ռուբինյանը շարունակեց, որ նոյեմբերի 9–ի նույն եռակողմ հայտարարության համաձայն, տարածքային հաղորդակցությունների ապաշրջափակումը բոլորովին այլ հարթությունում գտնվող հարց է։ «Այստեղ խոսքը գնում է տրանսպորտային երթեւեկության թույլտվության մասին, որից մենք երբեք չենք հրաժարվել, հակառակը՝ ուզում ենք դա, բայց դա հնարավոր է միայն լիարժեք ինքնիշխանության պահպանման հիման վրա», – հայտարարել է Ռուբինյանը: