25.11.2024
Լաչինի միջանցքը միայն ճանապարհը չէ, դա տարածք է. Ռուբեն Ռուբինյան
prev Նախորդ նորություն

«Ադրբեջանցիների Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք գործելու» մասին լուրերը կեղծ են. ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին.


"«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։


Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին",- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: