6.09.2025
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Գազի արտահոսքից պայթույն է տեղի ունեցել Չարենցավանի բնակարաններից մեկում

Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից է տեղի ունեցել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել:

Դեսպան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել Լեյբորիստական կուսակցության պատգամավորի հետ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը