25.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377 դեպքի:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 636 398, վերջին մեկ օրում` 5635 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4326 պացիենտ: Մեկ օրում աճել է 180-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 333 518 անձ` վերջին մեկ օրում 106 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է:


Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: