25.11.2024
Տոկաեւն ու Զասը քննարկել են Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ-ի ուժերի դուրսբերման սկիզբը
prev Նախորդ նորություն

Խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր. Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր: Այդ մասին կառավարության հունվարի 13-ի նիստում հայատարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգության ու սահմանային միջադեպերի հարցերին:


Նա ցավով արձանագրեց, որ սահմանային միջադեպերը շարունակում են, որի հետևանքով լինում են զոհեր։ Ըստ այդմ նա հիշեցրեց կառավարության ծրագրով հռչակած քաղաքականության մասին, որում «արտահայտված է երկու բան»։


«Բնականաբար, առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է։ Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր հռչակած մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ կամ մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ», - ասաց վարչապետը։


Նա խոստացավ հետևողականորեն շարժվել այս ճանապարհով և ամեն ինչ անենլ, որպեսզի «մեր երկրի շուրջ ձևավորվի ամուր, կայուն և անվտանգ միջավայր»։ «Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավել ևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Եվ մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»,- ասաց Փաշինյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Ադրբեջանի զինված սադրանքի արդյունքում 5 հայ զինծառայող է վիրավորվել և սպանվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է կենդանի ուժի մեկ կորստի մասին։