9.07.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
prev Նախորդ նորություն

Տոկաեւն ու Զասը քննարկել են Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ-ի ուժերի դուրսբերման սկիզբը

Հունվարի 12-ին Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուրսուլթանում ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:


Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին խաղաղապահ գործողություն անցկացնելու եւ ահաբեկչական հարձակման պայմաններում օգնություն ցուցաբերելու համար: Ղազախստանի նախագահը հայտարարել Է ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտի մասին:


Իր հերթին Ստանիսլավ Զասը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կատարման ընթացքի եւ Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկի մասին:


Զորքերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին եւ կավարտվի 10 օրվա ընթացքում:

Խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ