20.04.2025
Կաշառքի բազմաթիվ դեպքեր՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում
prev Նախորդ նորություն

Նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը:


Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:


Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:


 

Verelq-ի խմբագրությունը շնորհավորում է իր ընթերցողներին Նոր տարվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար