25.11.2024
Երևանի նոր քաղաքապետը չի պատրաստվում անդամակցել իշխող կուսակցությանը
prev Նախորդ նորություն

Տերերը Նիկոլենց կզոհաբերեն 2022-ին. Արտակ Զաքարյան

Արցախի հանձնման, Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիային կցագրելու օպերացիանները շարունակվում են։ Նիկոլը և իր խունտան առայժմ դա անում են բարձր պատրաստակամությամբ։ Բայց սեղանին, արդեն շուրջ ութ ամիս, դրված է նաև տրամագծորեն հակառակ՝ Հայաստանը նոր ձևավորվելիք միության կազմ մտցնելու պահանջը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:


«Քաղաքական ֆուտորոլոգիան 2022թ. համար հուշում է հետևյալը.


Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն։


Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները և պատվիրատուները կանգնել են երկընտրանքի առաջ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս շարունակել կիրառել հեղափոխական տեխնոլոգիաները, երբ մարդկային զանգվածները դադարում են հավատալ «հեղափոխություններին»։


2003թ-ից աշխարհի տարբեր երկրներում, գունավոր հեղափոխությունների նոր ալիքի սկիզբ է դրվել։ Հիմնական նպատակն այդ երկրներում հաստատված իշխանություններին փոխելու միջոցով, երկրները ներսից թուլացնելն ու դրսից կառավարելի դարձնելն է։ Այդ դառնությունը ճաշակել են արաբական աշխարհի մի շարք երկրներ (Թունիս, Եմեն, Եգիպտոս, Լիբիա, Սիրիա, Բահրեյն և այլն), ինչպես նաև Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ղըրղզստանը, Հայաստանը և այլն։


Գրեթե բոլոր երկրներում, օտարերկրյա պատվերով և աջակցությամբ իշխանափոխություն իրականացրած խմբերը՝ որոշ ժամանակ հետո հեռացվել են իշխանությունից իրենց տերերի նախաձեռնությամբ։
Որովհետև նրանց վրա հարյուրավոր միլիոններ են ծախսվել և իշխանության են բերվել ոչ թե «սիրուն աչքերի» կամ «ազնիվ մտքերի» համար, այլ տվյալ երկրի քաղաքական վեկտորը փոխելու, աշխարհաքաղաքական բալանսը շեղելու, ազդեցության գոտիներն ընդլայնելու համար։ Ամեն բան այս դաժան աշխարհում ունի իր գինը։


Օրինակ, եթե ուկրաինական նարնջագույններն ազնիվ ասեին, որ Յուշչենկոյին կամ Պորոշենկոյին ընտրելով հետագայում կորցնելու եք Լուգանսկը, Ղրիմը, Դոնբասը՝ ուկրաինացիները կգնայի՞ն մայդան։ Իհարկե ո՛չ։


Եթե վրացիներն իմանային, որ Սահակաշվիլուն ընտրելով կորցնելու են Հարավային Օսիան և Աբխազիան՝ վրացիները կգնայի՞ն վարդերի հեղափոխության։ Իհարկե ո՛չ։


Եթե նիկոլականները 2018թ-ին հրապարակում ազնիվ հայտարարեին, որ իրենց թավշյա իշխանափոխության նպատակն Արցախի կորուստն է՝ հայերը կգնայի՞ն փողոցներ փակելու։ Իհարկե ո՛չ։ Այնինչ դա ակնհայտ էր, քաղաքական գործիչները, փորձագետները, մտավորականները մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսել են։ 2018թ դեկտեմբերի 9-ին, խաբված հայ ժողովուրդը, իր երեխաների արյան գնով և իր «պաշտելի» նիկոլի ձեռքերով, հանձնեց Արցախը՝ 75%-ը Թուրքիային, իսկ 25%-ը՝ փրկվեց բացառապես ՌԴ շնորհիվ։


Արցախի հանձնման, Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիային կցագրելու օպերացիանները շարունակվում են։ Նիկոլը և իր խունտան առայժմ դա անում են բարձր պատրաստակամությամբ։ Բայց սեղանին, արդեն շուրջ ութ ամիս, դրված է նաև տրամագծորեն հակառակ՝ Հայաստանը նոր ձևավորվելիք միության կազմ մտցնելու պահանջը։


Միայն միամիտներն են կարծում, որ 2021թ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, Նիկոլն առանց ՌԴ և արևմուտքի աջակցության, կարող էր վերընտրվել։ Հետևաբար նիկոլը երկու կողմին էլ պարտական է։ Այլապես՝ մնացյալ ողջ կյանքում նիկոլիստներին սպասվում էին սյունյաց ջերմ ողջույններ։


Ակնհայտ է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի՝ տրամագծորեն հակառակ պահանջները, նիկոլիզմը միաժամանակ բավարարել չի կարող։ Իսկ սրանք, փաստորեն, գնացել են դրան, հանուն իշխանության մնալու։


Նիկոլապատկան խունտան, առայժմ անդարդ տեղավորվել է իր տաքուկ բազկաթոռներին, հույսով, որ մինչև 2026թ. իրենց քշող չի լինելու։ Սակայն, խոշոր քաղաքականությունն իր պլաններն ունի, որը նոր քաղաքական զոհեր է պահանջելու։ 2022թ-ին, տերերը՝ Նիկոլենց պետք է զոհաբերեն հայ հասարակության հավատը վերականգնելու և նոր արևմտամետ գործիչներով իշխանությունը համալրելու կարևոր նպատակին։ Իսկ դա հնարավոր է երկու տարբերակով.
ա) խորհրդարանով՝ ՔՊ խմբակցության հանգած հրաբուխն արթնացնելու միջոցով (որոնք առայժմ դրված են «режим ожидания» տարբերակի վրա)
բ) նույն փողոցի սորոսական և աղանդավորական «գվարդիաներով», որոնք 2018թ. նիկոլիզմը բերեցին իշխանության։


Եթե նիկոլիզմը բավարարի միայն արևմտյան պահանջը, բնականաբար, Ռուսաստանը հանգիստ չի նստի ու հետևի նիկոլի հերթական արկածախնդրությունը։ Կլինի կոշտ և կոնկրետ արձագանք։


Միակ ռիսկն այն է, որ երկու դեպքերում, նիկոլենց կարող են փոխարինել ավելի վատերը (չնայած սատանայից ավելի վատը ո՞րն է, գուցե մեկ ա՞յլ սատանան)։


2022թ. Հայաստանի համար լինելու է բեկումնային տարի։ Գերակտիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական տարի է մեզ սպասվում (նաև աշխարհում)։ Եթե հայ ժողովուրդն, անհրաժեշտ պահին ճիշտ կողմնորոշվի և թույլ չտա, որպեսզի իրեն կրկին խաբեն, ապա ազգային ուժերի և անհատների միավորման շնորհիվ, հնարավոր կլինի վերականգնել իրական անվտանգ և ապահով Հայաստանը»։