29.04.2025
Արցախի 75% հանձնել ես դու. Շարմազանովը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել. 15 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 24-ին կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր:


Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31 757 քաղաքացու հետազոտություն, որից 4 745-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 


 


 


 

Երևանի նոր քաղաքապետը չի պատրաստվում անդամակցել իշխող կուսակցությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ