1.07.2025
Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:


Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ:


Նախագահ Սարգսյանը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը: Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել. «Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»:


 

Հաղպատ գյուղից դեպի Վրաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը փակ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով