25.11.2024
Մխիթար Զաքարյանը երդվեց եւ կոչ արեց ազատ արձակել իր ձերբակալված ընկերներին
prev Նախորդ նորություն

Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը դեռ չեն միացել ստորագրահավաքին

Երևանի ավագանու "Լույս" խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը դեռ դիրքորոշում չեն հայտնել քաղաքապետ Հայկ Մրությանին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված:

"Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը կհայտնենք մեր տեսակետը",- գրել է Խաժակյանը։