24.11.2024
Ինչ են պայմանավորվել Սասուն Խաչատրյանն ու ԱՄՆ ՀՔԴ բյուրոյի իրավական կցորդ
prev Նախորդ նորություն

Հայ մասնագետները մասնակցել են օգտագործված միջուկային վառելիքի կառավարման հարցերի քննարկման

2021 թվականի դեկտեմբերի 13-14-ը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության խորհրդատվական մարմնի նիստ՝ նվիրված օգտագործված միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային ու ռադիացիոն վտանգավոր օբյեկտները շահագործումից դուրս բերելու հարցերի քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է Ռոսատոմի վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունը, որը միջուկային ժառանգության վերացման Համագործակցության երկրների բազային կազմակերպությունն է՝ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ։

Հանդիպմանը, որը վարում էր «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան, մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի համապատասխան գերատեսչությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցների ընդլայնված կազմը վկայում է միջուկային օբյեկտների կյանքի ցիկլի վերջնական փուլի հետ կապված հարցերի աճող կարևորության մասին։

Հանդիպման մասնակիցները քննարկել են մասնակից երկրներից յուրաքանչյուրում միջուկային նյութերի բեռնաթափման համար ենթակառուցվածքային օբյեկտների ներկա վիճակը, միջուկային օբյեկտները շահագործումից հանելու և հողերի բարելավման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև կարգավորող դաշտի բարելավման և ներդաշնակեցման նախատեսվող միջոցառումները: ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Ռոսատոմի այլ կազմակերպությունների մասնագետները ներկայացրել են հեռանկարային տեխնոլոգիաներ և նոր տեխնիկական լուծումներ միջուկային ծրագրի ոլորտում, ճյուղային մասնագետների որակավորման ևվերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև ԱՊՀ երկրներում ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային ժառանգության վերացման միասնական հայեցակարգի նախագիծը։

«Մենք հսկայական ներուժ ենք տեսնում կյանքի ցիկլի վերջին փուլի, միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառման, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելու անվտանգության բարելավման ոլորտում միջազգային համագործակցության զարգացման համար: Այս ուղղությունները լավ սիներգետիկ էֆեկտ են տալիս Կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական տեսակետից։

Որպես կանոն, դրանք տեխնիկապես բարդ նախագծեր են, մենք պատրաստ ենք կիսել այն զգալի փորձը, որը ձեռք է բերվել 21-րդ դարում ռուսական միջուկային արդյունաբերությունում։ Սրանք ավելի քան 50 խոշոր նախագծեր են, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 15 միլիարդ ռուբլի: Բացի այդ, մեր ձեռնարկությունները հաջողությամբ իրականացրել և շարունակում են իրականացնել բազմաթիվ նմանատիպ ծրագրեր արտերկրում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայում։ Ռազմավարական միջազգային գործընկերությունների ձևավորումը, որով մենք ակտիվորեն զբաղվում ենք, նաև հնարավորություն կտա բարձրացնելու նման նախագծերի արդյունավետությունը»,- նշել է Նատալյա Նիկիպելովան։

Նիստի արդյունքներով հաստատվել է Բազային կազմակերպության 2022 թվականի գործողությունների ծրագիրը, համաձայնեցվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ առաջարկները։ Բացի այդ, տեխնիկական շրջագայության շրջանակներում Սերգիև Պոսադում ФГУП «РАДОН» արտադրության վայրում ցուցադրվել են ռադիոակտիվ թափոնների կառավարման ռուսական տեխնոլոգիաները, ինչպես նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի դաշնային բնապահպանական օպերատորի և ազգային օպերատորի ФГУП «РАДОН» ձեռքբերումները: