Ցանկացած զինծառայողի մահվան դեպք իմ համար անձնական ողբերգություն է: Երեկվա 3 միջադեպերի մասին հաղորդագրություններն ամբողջ օրն ինձ ներքին ալեկոծությունների մեջ են պահել ու հիմա էլ շարունակում են: Վթարներ, մահվան ելքով պատահարներ: Մի այլ ողբերգություն էլ հրապարակվող-չհրապարկվող «ռազբոռկաներն» են, զորամասում «բազառների» գնացող հաշիվ պահանջողները և այլն: Վերջերս իշխող կառավարիչն ասում էր` ժողովուրդը բանակը սրբացրել է` դրանից են մեր խնդիրներն ու պարտությունները: Այո´, բանակը սրբությունը և ճիշտ է արել ժողովուրդը, որ այն սրբացրել է, որովհետև բանակաշինության հիմքում սրբազան գաղափար է` պաշտպանել հայրենիքն ու հային, անհրաժեշտության դեպքում` կյանքի գնով: Գիտակցված այս առաքելությունը ստանձնող մարդը երկրի համար ամենաթանկն ու արժանավորն է: Մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով` համարելով, որ մեծ բան են անում այն մարդկանց համար, ովքեր օրուգիշեր կյանք են տալիս երկրի պաշտպանության համար: Եվ վերջում, չեմ հոգնի կրկնելուց` այո´, բանակը սրբություն է:Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հայրենակիցներին: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր արժանապատվությամբ կատարում են իրենց առաքելությունը` պաշտպանում իրենց երկիրը: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան