16.07.2025
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հանեց  ՀՀ Սահմանադրությունից 49-րդ հոդվածի պարբերությունը
05.09.2024
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հանեց ՀՀ Սահմանադրությունից 49-րդ հոդվածի պարբերությունը

Հայաստանում Սահմանադրական հեղաշրջման վերջին դեպքերը ուղղակի անասելի հարված են հասցրել Հայաստանի պետականությանը։ 2015 թվականի սահմանադրական հեղաշրջումը Հայաստանի և հայ ժողովրդի դիմադրությունը հավասարեցրեց նվազագույնի։ Օրինակ մինչ օրս Սերժ Սարգսյանը այդպես էլ չի բացատրել, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ Սահմանադրությունից 49-րդ հոդվածի «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է» պարբերությունը հանելը։ Ինչո՞ւ այն չի պատվիրակվել վարչապետին։ Այսօր գործող Սահմանադրությամբ ո’չ վարչապետին, ո’չ նախագահին և ո’չ էլ այլ մարմնի վերապահված չէ այս կարեւորագույն գործառույթը։ -Ինչո՞ւ: -Գուցե այն պատճառով, որ սահմանադրական կարգի տապալումը (տարածքային ամբողջականության խախտումը) քրեորեն հետապնդելի չլինի՞։ Սահմանադրական կարգի հաջորդ տապալումը, կամ հաջորդ սահմանադրական հեղաշրջումը Ադրբեջանի պահանջով հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացմանը։ Քաղաքագետ Արա Պողոսյան