Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերյան առաջին օրերին ադրբեջանական հիմնական ագրեսիան Սոթքի ուղղությամբ էր դրսևորվում, սակայն դա չի խանգարում Ադրբեջանին, որոշակի ակտիվություն մտցնել նաև Նախիջևանի ուղղությունից: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:"Ընդ որում` այդ ակտիվությունը դրսևորվում է միանգամից մի քանի ուղղություններով:Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի` Թուրքիայի հրահրումից մինչև բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակ, ինչը նշանակում է, որ իրադրային փոփոխությունները կարող են տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հանգեցնել",- գրել է պատգամավորը: