Ադրբեջանի ագրեսիան ՀՀ֊ի դեմ միանգամայն կանխատեսելի էր։ Այս պահին շատ ասելիք չկա` ուժ մեր զինվորներին ու բանակին։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: "Հորդորում եմ նաև չտրվել ադրբեջանական տեղեկատվական գրոհներին։ Ես կփորձեմ զտված տեղեկատվություն ներկայացնել, որպեսզի հանրությունը չդառնա հակառակորդի քարոզչության զոհ",- գրել է փորձագետը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ՊՆ-ի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կողմն ուղի երկու զոհ: Պաշտոնապես լուրը դեռ չի հաստատվել: