22.11.2024
Արցախի քաղաքական գործիչները սպասում են
prev Նախորդ նորություն

USAID՝ ՀՀ-ի «գորշ կարդինալ»

Օգոստոսի 8-ին Երևանում կայացել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և ՀՀ-ի մի շարք ՀԿ-ների մասնակցությամբ հանդիպում՝ «Լեռնային Ղարաբաղից(Արցախից) բռնի տեղահանված կանանց հոգեբանական և իրավաբանական կարիքները» թեմայով։


Հանդիպումը նախաձեռնվել էր ամերիկյան Freedom House ՀԿ-ի կողմից։ Միջնորդական աջակցություն այդ հանդիպմանը ցուցաբերել է «Փոփոխություններ»( Сhange NGO., changengo.org) հայկական ՀԿ-ն։


ԱՄՆ-ն՝ ՀՀ-ում իր soft power-ի միջոցով, որն իր մեջ ներառում է տասնյակ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում և ուղղորդվում են USAID-ի և Սորոսի հիմնադրամի կողմից, ազդում է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա, ինչպես նաև փոխում հայկական ավանդական, ազգային արժեքներն ու հասարակության, հատկապես երիտասարդության մտածելակերպը։


Արևմյան տարբեր ՀԿ-ներ ունեն իրենց ուղղվածությունը՝որոշներն աշխատում են ընդդեմ ընտանեկան արժեքների՝տարբեր ֆեմինիստական ծրագրերի և թրեյնինգների միջոցով փորձում ապացուցել, որ հայ կանանց իրավունքներն ոտնահարվում են, իսկ փրկությունը՝արևմտյան արժեքներ որդեգրելու կամ արևմտյան ապրելակերպին անցման մեջ է։


Որոշ ՀԿ-ներ, որոնք փաստացի հանդես են գալիս, որպես Արևմուտքի՝ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ազդեցության գործակալներ՝քննադատում են Հայ Առաքելական եկեղեցին, իրականացնում են աղանդավորական կազմակերպությունների շահերի լոբբինգ և փորձում են վարքաբեկել Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ հասարակության մեջ և հարվածել Հայ Առաքելական եկեղեցու անցած ճանապարհին՝բեքգրաունդին, որպես հայկական ինքնության պահպանման կարևորագույն ինստիտուտի։


Վերոնշյալ միջոցառումը՝ՀՀ-ում լիբերալ-դեմոկրատական օրակարգ առաջ մղող ուժերի համակարգող ժողովն էր։
Նշենք, որ տասնյակ սորոսական ՀԿ-ներ, որոնք գտնվում են ստվերային ԿԸՀ-ի՝ USAID-ի ընդհանուր կուրացիայի ներքո, կարող են համախմբել բավականին մեծ թվով աջակիցներ՝ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։


Հիշեցնենք, որ ՀՀ-ում VETO շարժումը հանդես էր գալիս Սորոսի հիմնադրամի դեմ և ցույցեր էր իրականացնում այդ կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ։ VETO-ն հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամը՝պետություն է պետության ներսում և տարիներ շարունակ հավաքագրել է հակաազգային և հակապետական մտածելակերպի կրողներին ու ստեղծել գործակալական ցանց։


Այդ ժամանակ ի աջակցություն Սորոսի հիմնադրամի հանդես եկան 66 ՀԿ-ներ, որոնք դատապարտեցին VETO-ի գործողությունները։ Այդ կազմակերպության մեջ էին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Ասպարեզ լրագրողների ակումբը», «Երևանի մամուլի ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Հայաստանի Հելսինկյան կազմակերպությունն» և բազմաթիվ այլ ՀԿ-ներ։


Այսպիսով, USAID-ին, որպես ԱՄՆ-ի ազդեցության լծակ, իր հսկողության տակ գտնվող ՀԿ-ների ցանցի միջոցով փորձում է ազդել ՀՀ-ում իրավիճակի վրա, լոբբինգ է իրականացնում ՀՀ-ում լիբերալ օրակարգն ու փորձում է ձևավորել արևմտամետ, լիբերալ, իր ազգային արմատներից կտրված հայ հասարակություն, որը լինելու է կոսմոպոլիտ և չի հետապնդի իր հայրենիքի ազգային շահերը։


Telegram ալիք Площадь Республики/Հանրապետության հրապարակ